Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
23.04.2019 | 01:20

Երբ ծույլին ուզում ես մի տեղ ուղարկել, ասում է. «Ճանապարհին առյուծ կա, հրապարակում` մարդասպաններ»։ Ինչպես դուռը շուռ է գալիս իր ծխնիի վրա, այնպես էլ ծույլն է թավալվում իր մահճում։ Ծույլն իր ձեռքերը թաքցնում է ծոցում և ալարում է նույնիսկ իր բերանը տանել։ Ծույլն իր աչքին ավելի իմաստուն է թվում, քան այն անձը, որ հարստության բարի լուր է ավետում։


Առակներ 26. 13-16

Դիտվել է՝ 2123

Մեկնաբանություններ